Հայաստան

Հրդեհների քանակն ավելացել է. ԱԻՆ-ը հորդորում է ցուցաբերել զգուշավորություն

Նախորդ տարվա համեմատ այս տարվա հունիսի առաջին կեսին հրդեհների քանակն ավելացել է 6 անգամ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բուսածածկ և բնակավայրերին հարակից տարածքներում, չջրվելու պատճառով, խոտը չորացել է և կարող է դառնալ հրդեհի պատճառ:

ԱԻՆ-ը հորդորում է ցուցաբերել զգուշավորություն և չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ:

Նկարը` «Արտակարգ իրավիճակների նախարարության» կայքից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *