COVID19

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի

Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ:

Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ տեղեկություններ են տարածվել, թե Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայից շտապօգնության մեքենաներով 6 մարդ մեկուսացվել է։ Տեղեկությունը ճշտելու համար «Ա1+»-ը կապ էր հատատել Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ։

https://a1plus.am/hy/article/362069

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *