COVID19

Կորոնավիրուսի հաստատված 139 նոր դեպք, ևս 214 ապաքինված

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 139 նոր դեպք, ապաքինվել է ևս 214 մարդ:

Արձանագրվել է մահվան 8 դեպք: Պացիենտները եղել են 62 (կին), 64 (կին), 59 (կին), 87 (տղամարդ), 92 (տղամարդ), 90 (կին), 62 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 254 է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *