Առողջ հասարակություն

ՊԱԼԻԱՏԻՎ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՀԻՎԱՆԴԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆ Է /տեսանյութ/

2017թ․-ի փետրվարի 2-ին ՀՀ վարչապետի կողմից հավանություն է տրվել պալիատիվ բժշկական օգության և սպասարկման զարգացման ռազմավարությանն ու ներդրման ռազմավարության 2017-2019թթ․ միջոցառումների ծրագրին: Համաձայն նշված ռազմավարության ծրագրի ուղղությունների՝ պլանավորվում էր հիվանդանոցային և արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնություն և սպասարկում տրամադրող բժշկական հաստատություններում ձևավորել և ներդնել պալիատիվ բուժօգնության և սպասարկման կազմակերպման մեխանիզմներ, ներառել պալիատիվ բաղադրիչը պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում պահանջող և առավել կարևոր սոցիալական նշանակություն ունեցող հիվանդությունների հակազդման կամ կառավարմանն ուղղված ռազմավարություններում, կատարելագործել օրենսդրությունը, մշակել կլինիկական ուղեցույցներ, ներառել բարձրագույն և հետբուհական մասնագիտական, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման բաղադրիչը: Ի լրումն վերոգրյալի՝ հարկ է նշել նաև, որ Առողջության համաշխարհային կազմակերպությունը պալիատիվ օգնությունը ճանաչել է առողջապահության անքակտելի բաղադրիչ, որը պետք է հասանելի լինի դրա կարիքն ունեցող անձանց և կոչ է արել պետություններին, ներառյալ սահմանափակ ռեսուրսներ ունեցողներին, հասանելի դարձնել պալիատիվ խնամքի ծառայությունները:   

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *