Առողջ հասարակություն

Ամփոփվել է «Փոփոխության գործակալները» ծրագիրը.հանձնվել են հավաստագրեր


Ավարտին է մոտեցել «Լոռու զարգացման կենտրոն» հՀԿ «Փոփոխության գործակալները» ծրագիրը, որի նպատակն էր բարձրացնել աշխատաշուկայում երիտասարդների մրցունակությունը:
Երկշաբաթյա տևողությամբ փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 16-30 տարեկան 25 մասնակից,  որ ընտրվել են ըստ հայտերի և մասնակցել ծրագրային ողջ փուլին, ստացան հավաստագրեր: Նշենք, որ ծրագրով նախատեսված ինտերակտիվ խաղ-դասընթացներին մասնակիցների թիվը շուրջ 150  էր: Մխիթար Գրիգորյանը Լոռու տարածաշրջանային պետական քոլեջից է: Ապագա ծրագրավորող է: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պահանջված մասնագետություն է ընտրել: Պատրաստվում է մասնագիտությամբ աշխատել: Դասընթացն  օգնել է Մխիթարին հաղթահարելու գործատուի հետ առաջին անգամ հանդիպելու կաշկանդվածությունը: 
Վանաձոր 2019 երիտասարդական մայրաքաղաքի շրջանակում իրականացվող  «Փոփոխության գործակալները» ծրագրի շրջանակներում իրականացվել է թեմատիկ 3 դասընթաց: Դսսընթացները վարել են Դավիթ Այվազյանն ու Ռուզաննա Սահակյանը:  Ծրագրի ամփոփմանը շնորհակալանքի խոսքեր էին պատրաստել ոչ միայն մասնակիցները այլև  Ռուզաննա Սահակյանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Կրթության գիտության մշակույթի սպորտի նախարարության կողմից: Վերջում՝  միասական լուսանկար ի նշանավորումն ծրագրի հաջողված և  արդյունավետ ամփոփման:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *