Առողջ հասարակություն

4 տարի անց՝ հետադարձ հայացք ապրիլյան քառօրյային. ՏիգրանՊապանյան

Մերօրյա հերոս Տիգրան Պապանյանը 2016թ-ի ապրիլյան քառօրյայում պահել է դիրքերը՝ ծառայակից ընկերների՝ Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զուրաբյանի, Ռոբերտ Աբաջյանի, Մուշեղ Թովմասյանի, Էդգար Գալստյանի հետ, ավագ կապիտան Արմենակ Ուրֆանյանի գլխավորությամբ: Հիշում է՝ սովորականի պես բարձրացել են դիրքեր՝ կատարելու հերթական հերթափոխի:

2 ժամ տևողությամբ փոխհրաձգությունից հետո կապիտան Ուրֆանյանից հրաման են ստանում լքել դիրքերը, հասկանալով, որ թշնամին ավելի է մոտենում տղաները ճիշտ են համարում շարունակել պայքարը:

Ծառայակից ընկերների՝ Էդգար Գալստյանի և Մուշեղ Թովմասյանի հետ կապը պահում է:

Ապագա շինարար է Տիգրանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող: Չի աշխատում, ուսման հետ անհամատեղելիության պատճառով: Սիրտը զբաղված չէ, դա էլ կլինի,- ծիծաղում է:

Ծնողները հեռուստացույցով պատահաբար են իմացել, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն իրենց տղային պարգևատրում է «Արիության համար մեդալով», այստեղից էլ հասկացել են, որ տղան եղել է թիրախավորված դիրքում:

2016թ-ի ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազամական գործողությունների ընթացքում սահմանը պաշտպանելու համար Տիգրանը պարգևատրվել է մի շարք շնորհակալագրերով ու պատվոգրերով, մարզային ու քաղաքային իշխանություններից սակայն,  այդպես էլ ուշադրության չի արժանացել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *