
Թողարկումն անդրադարձել է մարզերում մշակութային կյանքին, մայրաքաղաք-մարզեր անջրպետին, մարզային մշակույթի աշխատողների խղճուկ վարձատրությանը, մայրաքաղաքում անցկացվող մշակութային միջոցառումների մասնակցություն չունենալուց: Տաղավարում հյուրընկալվել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը: Ներկայացվել են օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքները` հիմնականում ֆինանսական, որոնց պատճառով առաջացել է մշակութային անջրպետ մայրաքաղաքի և մարզերի միջև, նաև «Լոռու սպորտ, մշակույթ» հիմնադրամից, որի աջակցությամբ փորձ է արվում մարզում մշակութային կյանքը աշխուժացնելու: