
Թողարկումն անդրադարձել է Երեխաների իրավունքների պաշտպանության 2004-2015 թթ ազգային ծրագրին, ինչպիսին է իրավիճակը այս ոլորտում բազմաթիվ միջազգային փաստաթղթերին միանալուց հետո: Տաղավարում հյուրընկալվել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը, ով կարևորելով ծրագրի դրույթների իրականացումը, որի արդյունքում նվազել են մուրացիկ ու թափառաշրջիկ երեխաները, նաև հատուկ հաստատությունների բեռնաթափումը, միաժամանակ խիստ մտահոգիչ համարել անչափահասների շրջանում հանցագործությունների աճը: Միայն 2009-ին մարզի տարածքում 56 անչափահասի կողմից կատարվել է 75 հանցագործություն: Իբրև լուծում առաջարկվել է եռակողմ կանխարգելիչ աշխատանքը` բաժնի, հանրակրթական դպրոցների և ոստիկանության համապատասխան բաժնի միջև: