ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Լոռի թի-վի» ՍՊԸ-ի առաքելությունն է ապահովել Լոռու մարզի տեղեկատվական դաշտի բացը, անաչառ կերպով լուսաբանել մարզի անցուդարձը, մարդկանց հուզող հիմնախնդիրները, քաղաքացիների ազատության և ինքնագիտակցության բարձրացման նպատակով ապահովել ազատ և հավաստի տեղեկատվություն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
«Լոռի հեռուստաընկերությունը ստեղծվել է 1995 թ.: Ստեղծման օրվանից եղել է անկախ ¨ իր առջ¨ նպատակ է դրել ապահովելու մարզի տեղեկատվական դաշտի բացը՝ ելնելով այն հանգամանքից, որ մարզում հեռարձակվող հեռուստաընկերությունները եր¨անյան էին ¨ առավելապես անդրադառնում էին մայրաքաղաքային հիմնախնդիրներին, իսկ փոքր քաղաքներին ¨ գյուղերին գրեթե ոչ-ոք չէր անդրադառնում:
«Լոռի հեռուստաընկերությունը անաչառ կերպով լուսաբանում է ոչ միայն մեր քաղաքի , այլ¨ ողջ մարզի անցուդարձը, մարդկանց հուզող հիմնախնդիրները: Լրատվական ծրագրերից զատ, «Լոռի հեռուստաընկերությում արտադրվում են են մի շարք հաղորդումներ, որոնք վերաբերում են տարբեր բնագավառների՝ իրավական, քաղաքական, տնտեսական , առողջապահական, հասարակական, մշակութային, մարզական ¨ զվարճալի: Անցնող գրեթե 14 տարիների ընթացքում, «Լոռի հեռուստաընկերությունը անընդհատ տեխնիկապես վերազինվել է, ստեղծել է հզոր կադրային բազա, որոնք մասնակցել են բազմաթիվ ուսումնական դասընթացների արտերկրում:
Հեռուստաընկերությունն ունի իր սեփական շենքը, հեռուստաաշտարակը, հարմարավետ աշխատասենյակներ՝ կահավորված ժամանակակից գույքով, զինված է ժամանակակից հեռուստատեխնիկայով: Ստեղծվել է հզոր արխիվ, որ ներառում է անցնող տարիների ընթացքում քաղաքին ¨ մարզին վերաբերող կար¨որագույն իրադարձությունները, հեռուստաընկերության կողմից պատրաստված ծրագրերը, հեռուստաֆիլմերը:
«Լոռի-ին փոքր կայաններին հատուկ փոքր աշխատակազմով իրականացնում է մեծ ծրագրեր:
Ճանաչված հեռուստաընկերություն է հատկապես իր լրատվական-վերլուծական ծրագրերով՝ «Մունետիկ, «Անդրադարձ, «Եր¨ակ: Իսկ «Պատասխան, «Ինքնակառավարում, «Եվա, «Խաչմերուկ, «Ընդդեմ կոռուպցիայի, «Շախմատային Լոռի, «Ֆուտբոլային Լոռի, «Գիտելիքի տեղեկատու, «Առողջ հասարակություն հաղորդաշարերը դարձել են վանաձորցիների կենցաղի անբաժանելի մասը: Հեռուստաընկերությունում մշտապես գործում է թեժ գիծը, որը «Շտապ օգնություն է յուրաքանչյուր վանաձորցու համար:
2008թ-ից «Լոռի հեռուստառադիոընկերությունը «Սիրկոմ ռեգիոնալ հեռարձակողների եվրոպական ասոցիացիայի անդամ է:



Press Now
Circom
A1+